Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չեմ զարմանա, եթե մի օր էլ չեղարկվեն հայաստանաբնակների ծննդյան վկայականները

Չեմ զարմանա, եթե մի օր էլ չեղարկվեն հայաստանաբնակների ծննդյան վկայականները
14.10.2023 | 14:28

ՈՒղիղ երկու տարի առաջ այս օրը, Փաշինյան Նիկոլն ասաց, որ «եթե գյուղացին իր տնամերձից հանի չսերտիֆիկացված ծառերը՝ կառավարությունը կտրամադրի սերտիֆիկացված տնկիներ»:

Զարմանալու բան չկա:

Եթե, ըստ Փաշինյան Նիկոլի, Հայաստանը չունի «կադաստրի վկայական», ապա հայաստանյան ծառերն անօրինական են և պետք է սերտիֆիկացվեն:

Չեմ զարմանա, եթե օրերից մի օր չեղարկվեն նաև Հայաստանի բնակիչների ծննդյան վկայականները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հղումը`

https://armenpress.am/arm/news/1065614?fbclid=IwAR2i7isOqrrr3-9090VJ5uUE7Ii1X0Lgrd19Br7mvZgCHVpn1RHsu-iWC84



Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ